Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 18:17 10-02-2025

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Վերջին մրցումային օրը տեղի ունեցավ 96 կգ, 102 կգ, 109 կգ եւ 109+ կգ քաշային կարգերի պայքարը:

96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը (165+201):

102 կգ քաշայինների պայքարում առաջատարը Արա Աղանյանն էր: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունք (150+190):

109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Երկամարտում նա ցույց տվեց 368 կգ արդյունք (158+210):

Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (180+220):

Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 29 ծանրորդ: Առաջնությունից ազատված են Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը:

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ դարձան Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ):

Առաջնության մեկնարկի օրը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ մրցաշարի արդյունքներով հավաքականի նոր կազմ չի ձեւավորվելու, համալրումներ չեն լինելու: Գլխավոր մարզիչը նաեւ հայտարարել էր, որ Սիմոն Մարտիրոսյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը հավաքականում չեն:

Անդրանիկ Կարապետյանը չներկայացավ մրցաշարին։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել գլխավոր մարզիչի հայտարարությունները:

Հայաստանի առաջնությունից հետո ծանրորդները 14-օրյա հավաք կանցնեն Ծաղկաձորում եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ