Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:54 07-02-2025

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի երկակիությունը. իրավագետի կարծիքը

Ադրբեջանը լուրջ աշխատանքներ է տանում «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» լեգիտիմացնելու ուղղությամբ։ Թուրքիայում այդ կազմակերպության 2-րդ ներկայացուցչությունն է բացվել։ Առաջինը Իզմիրում էր, իսկ երկրորդը բացվել է Կարսում։

Հատկանշական է, որ այս կազմակերպության գործունեության մեջ սկսել են ներգրավել երիտասարդների։ Ակտիվ խոսում են նաև փոխհատուցման մասին, իբրև թե ադրբեջանցիները, ովքեր բռնագաղթել են ՀԽՍՀ-ից, պետք է ստանան փոխհատուցում ու վերադառնան իրենց տները։

Այս կազմակերպության ակնկալիքների լեգիտիմության ու հնարավոր վտանգների մասին Oragir.News-ը զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Իրավագետը նշեց, որ փոխհատուցում տրամադրելը կա՛մ քաղաքական որոշման հետևանք է, կա՛մ դատարանի վճռի։

«Ավարտված գործընթաց չկա, միջազգային դատարանում քննարկվում է այս հարցը միայն ռասիզմի ներքո, փոխհատուցում կլինի միայն քաղաքական որոշման հետևանքում։ Մի կողմից՝ Ադրբեջանի այս ծրագիրը վտանգում է Հայաստանի անվտանգությունը, որովհետև էքսպանսիա է իրենից ներկայացնում։ Մյուս կողմից՝ դուռ է բացվում, որ մենք պահանջենք հայերի վերադարձը։ Միջազգային իրավունքում փոխադարձության սկզբունք է գործում։ Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները կարող են ստանալ հնարավորություն վերադառնալու համապատասխան վայրեր։ Վերադարձի հնարավորություն ունեն 80-ական թվականներից ի վեր տեղահանված բնակիչները թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները»,- նշեց Արա Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում