Արտաքին 1 տարի առաջ - 20:00 23-11-2024

«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի մեջլիսը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ դատապարտելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու փորձերը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Արևմտյան Ադրբեջանի» հիմնախնդիրը վերաբերում է մարդու իրավունքներին և նպատակ ունի ապահովել էթնիկ ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձը: Մինչդեռ «Արևմտյան Հայաստան» տերմինը արտացոլում է Հայաստանի Սահմանադրությամբ և քաղաքականությամբ ամրագրված տարածքային պահանջները։

«Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը, բազմիցս դիմելով Հայաստանի կառավարությանը, առաջարկել է երկխոսություն սկսել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ներառյալ պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սակայն Հայաստանն անտեսեց այս կոչերը՝ միտումնավոր խեղաթյուրելով համայնքի գործունեությունը որպես նրա տարածքային ամբողջականության սպառնալիք»,- ասվում է Ադրբեջանի Մեջլիսի նախաձեռնող խմբի՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին հայտարարության մեջ։

Բաքվից նաև պնդել են, որ նման սխալ համեմատություններ անելու փոխարեն՝ Փաշինյանը «պետք է արձագանքի համայնքի երկխոսության կոչերին, ապահովի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ վերադարձը, աշխատի Հայաստանի Սահմանադրությունից և այլ փաստաթղթերից Ադրբեջանի և հարևան այլ պետությունների նկատմամբ առկա տարածքային պահանջները անհապաղ և անվերապահորեն հեռացնելու ուղղությամբ»։

Ադրբեջանի մեջլիսը պահանջել է նաև վերջ դնել Հայաստանի ռազմականացման «վտանգավոր քաղաքականությանը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա հարցազրույցում զուգահեռներ էր տարել Արևմտյան Հայաստանի և Բաքվի կողից քարոզչական նպատակներով՝ պատմությունը խեղաթյուրելու և իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու համար շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի միջև:

«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածու՞մ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան»,և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը․․․ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»,- ասաց Փաշինյանը։

Նշենք նաև, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը։





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում