Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 14:32 06-02-2025

Ռուսաստանը մշակում է անօդաչու թռչող սարքերի երամի կառավարման մեքենա

Ռուսաստանը մշակում է անօդաչու թռչող սարքերի երամի կառավարման համակարգ, որը կոչվում է «Ցերբեր»: Համակարգը տեղադրվելու է Կամազ կամ այլ համանման անցունակ բեռնատարի վրա: Այն կազմված է 12 դրոններից, որոնք կառավարման կենտրոնին միացված են օպտիկամանրաթելային մալուխներով: Մալուխների միջոցով իրականացնող կառավարումը հնարավորություն է տալու խուսափել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունից: Այսինքն ՌԷՊ միջոցներով հնարավոր չի լինի խլել դրոնների կառավարումը կամ խզումներ առաջացնել ռադիոկապում: Մյուս կողմից, մեծ թվով դրոնների միաժամանակյա նպատակաուղղված հարձակումը կարող է էական վնաս հասցնել հակառակորդի պաշտպանական համակարգերին:



«Ցերբերը»-ը կարելի է անվանել փոքր դրոնների բազա։ Օպերատորին դրոնների կառավարման հարցում օգնելու է արհեստական բանականությունը, դրա օգնությամբ դրոնների պարսը որոշելու է թիրախների հաջորդականությունը, անհրաժեշտության դեպքում, մեկը փոխարինելու է մյուսին, հավաստանշելու է թիրախները և որոշելու առաջնահերթությունները: