Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 06-02-2025

Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է 9 օր, և ընտրապայքարը գնալով ավելի է թեժանում: Հաշվի առնելով վերջին շրջանում աբխազահայերի հետ կապված մի շարք հայտարարություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ տարբեր տեղեկությունների, թեկնածուներից մեկը՝ Ադգուր Արձինբան, թուրքական լոբբիի ներկայացուցիչ է, ինչպես նաև այն, որ Աբխազիայում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում, այս ընտրությունների հետ կապված հայ հանրության հետաքրքրությունը պատահական չէ:

Հիշեցնենք, որ վերջերս նույն Արձինբայի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել հայերի մասին, որը չի կանխվել թեկնածուի կողմից: Եվ միայն մեծ աղմուկից հետո Արձինբան ու իր շտաբը ստիպված էին արդարացման հայտարարություններ անել:

Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշին, ապա, մասնավորաբար, վերջին հարցումների համաձայն, այս ընտրությունների ընդգծված առաջատարը Աբխազիայի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան է: Նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42 տոկոսը:

Երկրորդ տեղում ընթացող Ադգուր Արձինբային քվե կտա մոտ 7,5 տոկոս ընտրող: Երրորդը Օլեգ Բարցիցն է՝ մոտ 6 տոկոսով: Ըստ փորձագետների, առաջիկա տասն օրվա ընթացքում չկողմնորոշվածների զգալի մասը կարող է «թեքվել» դեպի Բադրա Գունբան:

Ի դեպ, ինչպես գրում է «Նոյյան տապան» թերթը, խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել Ռուսաստանում բնակվող համշենահայերից, որոնք խնդրել են իրենց տեսակետը հրապարակել Աբխազիայի ապագայի հետ կապված: Նրանք կոչ են արել Աբխազիայում ապրող բոլոր հայերին՝ իրենց քվեն տալ Գունբայի օգտին: «Բադրա Գունբան առաջնորդ է, որը հասկանում է, թե ինչ խաղադրույք է դրված, և պատրաստ է Աբխազիան առաջնորդել դեպի պայծառ ապագա»,-նշել են համշենահայերը: Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը ևս կոչ է արել բոլոր աբխազահայերին՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 15-ի ընտրություններին և քվեարկել Գունբայի օգտին:

Ուշագրավ է, որ նախօրեին տված հարցազրույցում Բադրա Գունբան ասել է, թե անթույլատրելի է մարդկանց տարանջատել՝ ըստ իրենց քաղաքական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան