Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:57 05-02-2025

Ինչպե՞ս են աշխարհում արձագանքել Գազայի հատվածը վերահսկելու՝ Թրամփի ծրագրերին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել նույնիսկ հանրապետականների շրջանում։ Թրամփը չի բացառել Գազա զորքեր ուղարկելը և առաջարկել է պաղեստինցիներին այդ տարածքից տեղափոխել արաբական երկրներ: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է վերահսկողության տակ առնել Գազան և այն վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։

Նեթանյահուն նշել է, որ անկլավն այլևս չպետք է սպառնալիք լինի Իսրայելի համար, ուստի ԱՄՆ նախագահի առաջարկը, որը կարող է «փոխել պատմության ընթացքը», արժե դիտարկել: Ինչպե՞ս է աշխարհն արձագանքել այս հայտարարություններին։

«ՀԱՄԱՍ» պաղեստինյան արմատական խմբավորման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ասել է, որ Գազայի պաղեստինցիներին էթնիկ զտումների ենթարկելու կոչը «սեփական հողից վտարում է»: «Գազան վերահսկելու ցանկության մասին Թրամփի խոսքերը ծիծաղելի են և անհեթեթ»,-նշել է նա։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն երկպետության հիման վրա:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դատապարտել է Թրամփի առաջարկները՝ հիշեցնելով, որ Գազայի հատվածը Պաղեստինի տարածքն է։ Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ թագավորությունը կհրաժարվի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց՝ առանց անկախ Պաղեստին ստեղծելու։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության շրջանում Թրամփի հայտարարությունները շփոթմունք են առաջացրել։

Հարավային Կառոլինա նահանգից սենատոր Լինդսի Գրեհեմը կասկած է հայտնել, որ արաբական երկրներում հավանություն կտան Թրամփի ծրագրին: Բացի այդ, նա կարծում է, որ ամերիկացի զինվորներին Գազայի հատված ուղարկելու գաղափարին չեն աջակցի նրա ընտրողները: Հյուսիսային Դակոտայից սենատոր Ջոն Հուվենը ենթադրել է, որ Թրամփը Գազայի հատվածի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է արել Պաղեստինի և Իսրայելի միջև դիմակայության կարգավորման շուրջ հետագա բանակցություններում հաջողության հասնելու համար:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը նշել է Թրամփի հայտարարությունների վերաբերյալ ՉԺՀ դիրքորոշումը․ «Չինաստանը միշտ համարել է, որ «Պաղեստինը ղեկավարում են պաղեստինցիները» սկզբունքը Գազայում հետպատերազմյան կառավարման հիմնական սկզբունքն է»։ The Washington Post-ը գրում է, որ Թրամփի առաջարկը, հավանաբար, շատ պաղեստինցիների, ինչպես նաև տարածաշրջանում նրանց արաբ դաշնակիցների բուռն արձագանքն է առաջացրել, քանի որ այն ենթադրում է Գազայի 2,2 մլն բնակիչների վերաբնակեցում։

«Այդ քայլը կարող է հավասարազոր լինել տարածքի էթնիկ զտմանը»,-նշում է թերթը։ Axios-ը գրում է, որ Հորդանանի և Եգիպտոսի առաջնորդները վճռականորեն դեմ են պաղեստինցիներին Գազայից իրենց երկրներ տեղափոխելու գաղափարին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին