Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»մրցանակաբաշխության 67-րդ արարողությունը: Բեյոնսեն Cowboy Carter ձայնասկավառակի համար առաջին անգամ մրցանակ է ստացել «Լավագույն ալբոմ» անվանակարգում: Նրա հաղթանակի մասին հայտարարել են Լոս Անջելեսի հրշեջները։
Դատելով հայտարարության պահին Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի դեմքի արտահայտությունից՝ այս կատեգորիայում հաղթանակը նրանց համար կատարյալ անակնկալ էր:
«Ես իսկապես չէի սպասում»,-ասել է երգչուհին։