Լոս Անջելեսի օդանավակայանում տղամարդը ցատկել է ինքնաթիռից, որը թռիչքից առաջ ընթանում էր թռիչքուղով:
Հաղորդվում է, որ Սոլթ Լեյք-Սիթի չվերթի ուղևորը նախ փորձել է ներթափանցել օդաչուների խցիկ, իսկ երբ դա նրան չի հաջողվել, ակտիվացրել է վթարային ելքի դռան բացումը և դուրս եկել թռիչքուղի:
Արդյունքում տղամարդը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ չվերթը հետաձգվել է մի քանի ժամով:
Ներկայում միջադեպի հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն: