Արտաքին 1 տարի առաջ - 12:43 02-02-2025

Ուկրաինայի զինուժը կարող է «բոնուս» լինել ՆԱՏՕ-ի համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը համարում է անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը։ Associated Press-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի 800 հազար զինծառայողը կարող է «բոնուս» լինել ՆԱՏՕ-ի համար։

Ըստ նրա՝ առանց Արևմուտքի անվտանգության երաշխիքների Ռուսաստանի հետ կնքված ցանկացած պայմանագիր ապագա ագրեսիայի նախապայման կդառնա։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր ընտրությունը, ընդգծել է Զելենսկին։

«Ես իսկապես հավատում եմ, որ սրանք անվտանգության ամենաէժան երաշխիքներն են, որ կարող է ստանալ Ուկրաինան, ամենաէժանը բոլորի համար... Սա ազդանշան կլինի, որ ոչ թե Ռուսաստանը կորոշի, թե ով պետք է լինի ՆԱՏՕ-ում, ով՝ ոչ, այլ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ՝ սա մեծ հաղթանակ կլինի Թրամփի համար»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»