Ներքին 1 տարի առաջ - 21:17 01-02-2025

Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության

Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել հասարակական տրանսպորտով` վճարելով ընդամենը 100 դրամ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

«Ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու կամ թթու բառ ասելու բոյկոտ անող քաղաքացիներին, ու դա ոչ թե այն պատճառով, որ, ինչպես հայտնի խոսքում է` «սիրում ու խոնարհվում են», այլ հասկանում են` եթե սկսեն մարդկանց վատ վերաբերվել, դա կբերի մեծ բունտի»,-ընդգծեց նա։

Մարությանն ասաց, որ շատ գոհ է այսօրվա ակցիայի ընթացքից, մանավանդ շատ մարդիկ հետաքրքիր լուծումներ էին տվել` մի մասն ուղղակի 100 դրամ էր տվել, որոշներն էլ երեկ 100 դրամանոց QR տոմսեր են գնել, որոնք եռօրյա գործողության ժամկետ ունեն, նաև կային մարդիկ, որոնք ուղղակի չեն վճարել ու երթևեկել են։

«Տրանսպորտում մեծամասնությունը մասնակցում էր բոյկոտին, ինչը ողջունելի է, քանի որ հասարակությունը պատրաստ է իր իրավունքները պաշտպանելու։ Սա շատ կարևոր է հասարակության կայացման համար։ Սա ապակենտրոնացված բոյկոտ է, ու դրա գեղեցկությունն ու հարմարավետությունն այն է, որ մարդիկ պարտավոր չեն դրա համար գնալու հատուկ մի տեղ, այլ ուղղակի ապրում են իրենց կյանքով` տրանսպորտով գնում իրենց գործերով, աշխատանքի և տալիս ընդամենը 100 դրամ, ու արդյունքում տեղի է ունենում բոյկոտ»,- հայտարարեց նախկին քաղաքապետը։

Նա նորմալ է համարում, որ կային մարդիկ, որոնք վճարում էին 150 դրամ։ Մարությանը միայն տեղեկացրեց, որ հաշվարկ է արել` եվրոպական տարբեր երկիրների միջին աշխատավարձը բաժանել է տրանսպորտի տարեկան տոմսերի արժեքի վրա ու արդյունքում պարզել, որ տրանսպորտի տոմսերի ամսական արժեքն ամենաթանկը Երևանում է և, օրինակ, Վիեննայից թանկ է 3 անգամ։

«Ցավում եմ, որ իշխանությունները չհասկացան, որ սա ասիական շուկա չէ, մենք կարտոֆիլ չենք վաճառում, էն որ հարցնում են` ի՞նչ արժե կարտոֆիլը, պատասխան` 300 դրամ, մենք էլ ասում ենք` դե լավ դե, մի քիչ իջի, ասենք` 150 դրամ։ Իրենք չեն հասկանում, որ մարդիկ պահանջում են 100 դրամ, քանի որ սա հազիվ այն գումարն է, որ կարողանում են տալ»,- վստահեցրեց Մարությանը։

Նա նաև մեկ այլ ուսումնասիրության արդյունք ներկայացրեց, ըստ որի` Երևանում մարդը Ա կետից նստում է, որ հասնի Բ կետ, այսինքն` մեկ ուղղությամբ է գնում, ու այդ մարդկանց թիվը 94 տոկոս է։ Այսինքն, ստացվում է, այս մարդկանց համար դե ֆակտո 1 ուղղության ուղևորավարձը կազմելու էր 300 դրամ։ Եվ միայն քաղաքացիների 6 տոկոսի դեպքերում է, երբ տրանսպորտ է փոխվում։

Մարությանը տեղեկացրեց, որ երկուշաբթի` փետրվարի 3–ից, շարունակելու են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»