Մամուլ 3 տարի առաջ - 08:10 29-06-2023

Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորն իր մտերիմից ծառայողական մեքենա է գնել՝ վճարելով 2,4 միլիոն դրամ ավել գումար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պաշտոնավարման ընթացքում ձեռք բերելով ծառայողական մեքենա, դրա համար վճարել է 2,4 միլիոն դրամ ավել գումար: Մեքնան գնելու մասին Խիթարյանը 2022 թ. հոկտեմբերի 20-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ մեքենան 23,9 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել Խիթարյանին մտերիմ հանդիսացող ֆիզիկական անձից, այն դեպքում, որ այդ նույն անձն այդ մեքենան ավտոսրահից գնել է մոտ 21,5 մլն ՀՀ դրամով։ Ֆիզիկական անձը, որից գնվել է մեքենան, ռեկտորի ընկերն է՝ Արարատ Մարտիրոսյանը: Մեքենան 2021թվականի արտադրության է եւ գնվել է հենց 2021 թվականին, սակայն հատկանշական է, որ այդ նույն ժամանակաշրջանում նույն մեքենան՝ Toyota Fortuner-ը, ավտոսրահից կարելի էր ձեռք բերել մոտ 21 միլիոնով։

Փաստացի Արարատ Մարտիրոսյանից գնված մեքենան 2,4 միլիոն դրամ ավել է, քան նույն մեքենայի նորը՝ ավտոսրահում, եւ համալսարանը այդքան գումար ավել է վճարել միայն նրա համար, որ այն գնի ռեկտորի ընկերոջից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Խիթարյանից՝ հետաքրքրվելով, թե կատարվածն արդյոք կոռուպցիոն սխեմա չէ, եւ թե ինչու է բուհը 2,4 մլն ՀՀ դրամ ավել վճարել իր ծառայողական մեքենայի համար։ Վերջինս օրեր շարունակ նշում էր, որ տարբեր միջոցառումների է եւ չի կարող հարցերին պատասխանել: Իսկ երբ մենք գրավոր կերպով վերջինիս հայտնեցինք, որ չպատասխանելու դեպքում կհրապարակենք նյութը առանց իր մեկնաբանության, Խիթարյանը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին, եւ եթե լիներ կոռուպցիոն ռիսկ, ինքն իր ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ հրապարակում չէր անի: Կարճ ասած, մեղադրանքը չի ընդունում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից