Մամուլ 1 տարի առաջ - 07:37 01-02-2025

«Մենք անցնում ենք վճռական գործողությունների». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուզում եմ այդ մադրուն ասել՝ թող փասափուսեն հավաքի, գնա իր ձվածեղը սարքի, մեզ բոլորիս հանգիստ թողնի»,-խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով նրա երեկվա ասուլիսին՝ ասաց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այդպես էլ չի կարողացել մինչև վերջ լսել ասուլիսը:

«Սակայն ինչքան կարողացա լսել, հասկացա մի բան՝ այդ մարդը չի զիջելու իր աթոռը ոչ մի դեպքում: 2026 թվականին ամեն ինչ անելու է, որ ընտրությունները տապալվեն, ամեն ինչ անելու է միայն իր աթոռի ու իր անձի համար»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը տանում է քաղաքացիական պատերազմի, տանում է նրան, որ հանրությունը պայքարի միջոցները կոշտացնելու է:
Այդ դեպքում պատասխանատվությունն ամբողջովին ընկնելու է իր վրա, ասում է գեներալը:

«Եթե երկիրը կորցրեց, ու մտածում է, թե աշխարհում կգտնի մի ծակ, որտեղ կթաքնվի, ապա այդ շանսը չունի»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:

Կարապետյանը նաև անդրադարձավ ԵՄին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հետ կապված օրենքի նախագծին, և նշեց, որ ԵՄ մի շարք երկրների ղեկավարների խորհրդակցություն է եղել, որտեղ զարմանք են հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից նման նախաձեռնության առումով: Ավելին, ասվել է, որ Փաշինյանը դա բացառապես իր համար է անում: «Սա իմ եզրակացությունը չէ, այլ կոնկրետ ինֆորմացիա, որը ես ունեմ: Ավելին, եվրոպացիները մեր տարածաշրջանի բնակիչներին կոչում են բեդուիններ և ասում են՝ ինչքան շատ կոտորեն, այնքան լավ մեզ համար: Նաև ասում են՝ եթե ռուսներն ուզում են, թող գնան, կռվեն, մենք անելիք չունենք այնտեղ»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է «նռնակը ձեռքին այդ կապիկին այնտեղից հեռացնել»: «Մենք անցնում ենք ակտիվ գործողությունների, և բոլորին կոչ եմ անում միանալ մեզ», ասաց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը՝ հիշեցնելով, որ իր ու Ալբերտ Բազեյանի կողմից ստեղծվել է «Համահայկական ազգային խորհուրդ», մասնակցությամբ Միքայել Սրբազանի՝ որպես հոգևոր խորհրդատու:

«Մենք գալու ենք իշխանության, և մենք գիտենք՝ ինչպես անել, որ շտկենք այս վիճակը»,-ասաց Կարապետյանը և նշեց, որ, Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա չեղարկելու են բոլոր որոշումները, նաև հետ են կանչելու միջազգային բոլոր պայմանավորվածությունները, որ կայացրել են այս իշխանությունները, չեղարկելու են այն օրենքներն ու որոշումները, որոնք հակասում են հասարակության շահերին, այդ թվում՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ