Ներքին 1 տարի առաջ - 17:22 31-01-2025

Մուտքի մոտ չկերակրել, կերակրել այգում․ «Ագորա» խանութը զարմացնում է

Օրերս մի քանի կենդանասերներ ահազանգել էին, որ Սվաճյան փողոցում գտնվող «Ագորա» հանրախանութը պատին փակցրել է գրություն, որտեղ նշվում է, որ շներին խանութի դիմաց չկերակրեն, այլ այգում։ Oragir.News-ը խնդիրը հասկանալու նպատակով կապ հաստատեց «Ագորա» հանրախանութի տնօրենի՝ Գագիկ Սիմոնյանի հետ։


«Էդ կենդանասեր կինը կյանքներս կերել ա, գժվացրել ա մեզ, գալիս ա խանութից մսի կտոր առնում կամ կենդանիների կեր, մուտքի մոտ լցնում գետնին, որը սալիկապատված ա և շատ մաքուր։ Նշեմ, որ շունը խանութ էլ իրավունք չունի մտնի. մազ ա, կեղտ ա թողում, ի վերջո փողոցում թափառող շուն ա։ Մենք սալիկները շատ մաքուր ենք պահում, գալիս ա կերը լցնում, թափառական շներն էլ 5-10-ով հավաքվում են մուտքի մոտ։ Մարդիկ էլ վախենում են խանութ մտնեն, դրա համար էլ խնդրել ենք՝ դիմացը այգի ա, թող տանի, էնտեղ կերակրի կենդանիներին, ինչ պարտադիր ա շեմին լցնելը, սալիկներն էլ կեղտոտվում են։ Մենք ենք հետո լվանում, մաքրում էդ ողջ կեղտը, էդ կերի մնացորդը եթե մնա, կորդնի։ Ես պետք ա ամեն օր աշխատող ուղարկեմ, որ էդ սանիտարահիգիենիկ վիճակը հսկի, մաքրի, վերջիվերջո սնունդ վաճառող խանութ ա»,- պատասխանեց խանութի տնօրենը։

Նա նաև հավելեց, որ կնոջ նման այլ կենդանասերներ նույնպես գալիս են ու նույնը կրկնում, դրա համար էլ սա փակցրել են։ Մարդիկ անցնում են, վախենում, որովհետև շները հարձակվում են մարդկանց վրա։ Իսկ ինչ վերաբերում է շներին ծեծելուն, տնօրենը պատասխանեց, որ ոչ մեկը պարապ չի, նրանց չի ծեծում, ընդամենը ջղայնանում են, փորձում երբեմն ոտքով վռնդել շեմին պառկած կեղտոտ կենդանիներին, որոնք կարող են նաև հարձակվել. «Էդ ցնդած կինն ա պարապ մնացել, չգիտի՝ ինչ անի։ Մենք էդ կնոջն էլ քանի անգամ զգուշացրել ենք, որ էդ սալիկների քառակուսի մետրի համար 40.000 դրամ գումար ա խանութը ծախսում, 70 հատ ծառ ենք տնկել, բարեկարգել ենք, լույսեր ենք դրել խանութի հաշվին, այլ ոչ թե քաղաքապետարանի, ամեն ինչ արել ենք խանութի և հաճախորդների հարմարության համար, իսկ թափառող շները գալիս են, կեղտոտում»։

Տնօրենը հավելեց, որ կինն էլ թափառող շների նման կեղտոտ է, փնթի, խանութի հաճախորդն է, իսկ փողոցի հիվանդոտ, կեղտոտ շներին թույլ չի տա մտնել խանութ. «Բա մնացած մարդիկ ինչ ասեն, ումից բողոքեն, ասեն՝ ինքը կենդանասեր ա, բա մենք ինչասեր ենք, թողենք՝ մտնի խանութ, կեղտոտի էն տեղում, որտեղ սնունդ ա վաճառվում»։

Խնդրի լուծման հետ կապված՝ տնօրենը պատասխանեց, որ ոչ մի լուծում չի կարող առաջարկել. «Էդ մի հատ կապիկ կար քաղաքապետարանում՝ Հայկո էր, «Սուպեր մամա» էր, ինքն էր որոշում կայացրել՝ թափառող շներին ձեռք չտալ, էն ժամանակ քաղաքապետարանից շուն հավաքողներ կային»։

Նա հավելեց, որ միակ տարբերակը այգում կերակրելն է:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»