Հիշողությա՞ն, թե՞ պարտքի խնդիրներ. Մոսկվան զարմացնում է
copy image url

Հիշողությա՞ն, թե՞ պարտքի խնդիրներ. Մոսկվան զարմացնում է

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 07-08-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղահ ուժերը հրաժարվել են ուղեկցել արցախցիների խաղաղ երթը դեպի Հակարիի կամուրջ, որն Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակվել է։

Առավել ուշագրավ է, որ ռուսական կողմն իր տարածած պարզաբանման մեջ հղում է կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Մասնավորապես ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի տեղակալ Ի. Սազոնովի նամակում նշվել է, որ եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի մասնակցող փոխադրամիջոցների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների և հանրահավաքների անցկացման անվտանգության ապահովում նախատեսված չէ:

Նման մեկնաբանությունը հայ հասարակության, ինչպես նաև Արցախի բնակչության շրջանում տարատեսակ քննադատությունների և դժգոհությունների պատճառ է դարձել։ Մասնավորապես ռուսական հիշեցնում է, որ եռակողմ հայտարարությամբ արցախցիների երթը ուղեկցելու պարտավորություն չունի, սակայն մոռանում է այն հանգամանքը, որ նույն եռակողմ հայտարարությամբ ունի մի շարք պարտավորություններ, որոնք ամիսներ շարունակ չի կատարում, կամ չի ցանկանում կատարել։

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ պետք է ամբողջությամբ գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ ադրբեջանցի զինվորականների ներկայություն առհասարակ չպեպտք է լիներ, սակայն միջանցքը ավելի քան 8 ամիս է շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ շուտով արդեն երկու ամիսը կլրանա, ինչ ադրբեջանական կողմն առհասարակ արգելել է բոլոր տեսակի բեռնափոխադրումները։

Բացի այդ համաձայն եռակողմ հայտարարության՝ առնվազն նախկին ԼՂԻՄ-ից հայկական մնացած հատվածում կողմերը պետք է մնային իրենց զբեղեցրած դիրքերում, սակայն Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերին օկուպացրեց Հադրութի շրջանից հայկական մնացած վերջին երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ, իսկ 2022 թվականի մարտին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, սակայն ռուսական կողմը որևէ կերպ չարձագանքեց այդ միջադեպերին, ինչի արդյունքում Ադրբեջանի ախորժակը էլ ավելի մեծացավ։

Այսպիսով հարց է առաջանում՝ ռուսական կողմը հիշողությա կորուստ ունի, թե՞ պարտքի խնդիրներ։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները մեկնաբանում է ըստ նպատակահարմարության. Եթե դրանք բխում են իր շահերց, ապա հիշում է դրանց մասին, իսկ եթե ոչ՝ հայտարարում, որ նման պարտավորություն չունի։ Սակայն ամեն դեպքում ռուսական կողմի վարած քաղաքականությունն առնվազն զարմանալի է, քանի վերջինիս հայտարարությունները և գործողությունները հակասում են իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Արցախի բնակչության մեծամասնությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հենց ռուսական կողմի տված երաշխիքների ներքո համաձայնեց վերադառնալ Արցախ, իսկ այժմ, երբ ռուսները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, կամ, գուցե չեն կարողանում, ապա դա կհանգեցնի Արցախի հայաթափմանը։ Սա չի բխում նաև հենց ռուսական կողմի շահերից, քանի որ, եթե Արցախում հայեր չմնան, ապա չի լինի նաև նրանց պաշտպանելու անհրաժեշտություն՝ հետևաբար խաղաղապահները ստիպված կլինեն հեռանալ տարածաշրջանից, ինչին այդքան ձգտում է հասնել Բաքուն։



Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC