Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:47 31-01-2025

Փաշինյանը պնդում է, որ ինքը չի ուրացել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանության ժխտումը, կամ ուրացումը, կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք. հրավիրված ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե միգուցե արտաքին ուժե՞ր կան, որոնք ճնշումներ են գործադրում իր և իր թիմի վրա, որ նա Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարություն է անում։

«Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի է։ Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել ցեղսպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ցեղասպանությունը մեզ չպետք է դրդի, որ մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։

«Իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ, կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր, հրատապ է եղել դարասկզբին։ Ընդ որում՝ ես պատասխան չունեմ»,-ասաց նա։

Փաշինյանը հավելեց. «Իսկ կարող է պարզվի ինչ-որ շրջանակներ կարողնում են օգտագործել մեր հայրենիքում, ՀՀ-ում մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար։ Կարող է տենց բան պարզվի ու պատահի։ Ես պատասխանի իմ տարբերակն ունեմ ու ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսում եմ, բայց չեմ ուզում այդ պատասխանը փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»։

Ի դեպ, նա նշեց, որ ինքը ոչ միայն ձվաձեղ է անում, այլև անընդհատ կարդում է Հայոց պատմություն։

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանությունը մեր ինքնության, մեր արյան մասն է։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր