Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:35 31-01-2025

Փաշինյանի խոստում-պնդումը բյուջեում չկա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրի հանդեպ քաղաքացիների տածած ատելությունից ելնելով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է 720 հազար անձից հայտարարագիր կորզել՝ գայթակղիչ թվեր հնչեցնելով։

Երեկ վարչապետը բացահայտ կաշառք էր առաջարկում: Նա, նախ, «Ընտանեկան փոդքաստի» 5-րդ թողարկման ժամանակ հավաստիացնում էր, որ եկամուտները հայտարարագրելուց հետո քաղաքացիներին, ենթադրաբար պետական բյուջեից, վերադարձվելու է, որոշակի գումար, որը կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ։

Փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է Փաշինյանը դա բյուջեից ուղղելու հայտարարագրողներին՝ որպես սոց. երաշխիք:
Բանն այն է, որ 2025-ի բյուջեում նման ծրագրի համար նախատեսված է 0 դրամ: Սակայն այս հարցին անգամ տնտեսագետները դժվարացան պատասխան տալ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց: Եթե բյուջեով նախապես չպլանավորված է այդ 70 մլրդ դրամը, իսկ օրենքներով ու Կառավարության որոշումներով գուցե ինչ-որ քայլեր արվեն, ապա դա ամեն դեպքում խախտում կհամարվի, քանի որ բյուջեում 70 միլիարդի հատկացման վերաբերյալ ոչինչ նախատեսված չէ:

Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը փոշմանի, ինչպես եղավ Երեւանի տրանսպորտային համակարգի սակագնային պլանների դեպքում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 300 դրամը անփոփոխելի սակագին է, և հետդարձ չկա: Ապա ՔՊ վարչության նիստից հետո 300 դրամի փոխարեն որոշեցին դարձնել 150 դրամ, հաջորդ առավոտ Երևանի քաղաքապետարանի լրատվականը հայտարարություն տարածեց, թե Տիգրան Ավինյանն այլ բան է նկատի ունեցել։
Հիմա անհասկանալի է, թե ինչպես է ուսման համար վճարած վարձի հայտարարագրումից, առողջապահության համար կատարած ծախսերի հայտարարագրումից և մանկապարտեզի պետական վճարների հայտարարագրումից լինելու եկամուտի վերադարձ, քանի որ, հիշեցնենք, ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի նախագծի համաձայն՝ մեր բյուջեն ունի 604 մլրդ դրամի դեֆիցիտ, որը բավարարելու միջոց անգամ չկա։

Հարկերն են բարձրացնում բոլոր բնագավառներում, բայց անգամ 2024 թվականին 200 միլիարդից ավելի թերհավաքագրում կա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան