Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:15 29-01-2025

Սենց որ շարունակվեց, կա’մ կփակվենք, կա’մ կաշխատենք, կտանք իրենց. վարսավիր

Ազգային ժողովն ընդունել է օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Փոփոխությունների արդյունքում 5%-ի փոխարեն վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները կվճարեն 10% հարկ:

Oragir.News-ը կապ հաստատեց Ապարանի «ԼԻԼԻ» գեղեցկության սրահի սեփականատիրոջ հետ՝ հասկանալու միկրոձեռնարկությունների վերաբերմունքը հարկային նոր քաղաքականության նկատմամբ։

«Շատ վատ է անդրադարձել մեր աշխատանքի վրա։ Մենակ ինձնով չի որոշվում, պետք է բոլորով համախմբվենք ու անհամաձայնություն հայտնենք։ Այսօր ում բողոքն է անցնում, ոչ մեկի բողոքը ոչ մի բանի տեղ չեն դնում։ Կա՛մ պետք է փակենք մեր վարսավիրանոցները՝ չաշխատենք, կա՛մ էլ աշխատենք, տանք իրենց»,- նշեց սեփականատերը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան