Օրերս քաղաքացին տեղեկացրել է Oragir.News-ին, որ էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգում իր վերաբերյալ առկա է ախտորոշում, որը իրականում գոյություն չունի և չի համապատասխանում իրականությանը։ Ախտորոշման մեջ նշվում է, որ անձը ունի գլխի բաց վերք՝ բացառությամբ գլխի լրիվ անջատման (դեկապիտացիա) (S08.0), կոպի և ակնակապիճի վնասվածքի, գլխի մի մասի վնասվածքային անդամահատման (ամպուտացիա)։
Խնդիրը հասկանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ԱՐՄԵԴ համակարգի հետ, որտեղից նշեցին, որ հավելվածում երևում է այն ինֆորմացիան, որը ներկայացնում է տվյալ բուժհաստատությունը, և եթե պացիենտը տեսնում է որևէ հաստատության կողմից գրանցված ախտորոշում, որը սխալ է, ապա պետք է դիմի տվյալ բուժհաստատություն։ Նաև ասացին, որ հավելվածը չի կարող համապարփակ վերահսկողություն սահմանել, սակայն այն հնարավորություն է տալիս տեսնելու ախտորոշումը, որի հնարավորությունը նախկինում չուներ, և կապ հաստատելու համապատասխան բուժհաստատության հետ։