Արտաքին 1 տարի առաջ - 11:20 28-01-2025

Coca-Cola-ն հետ է կանչում Եվրոպայից իր արտադրանքը. BBC

Coca-Cola ընկերությունը հետ է կանչում Եվրոպայից իր արտադրանքը՝ քլորատի բարձր պարունակության պատճառով, գրում է BBC-ն։

Խոսքը մասնավորապես Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների վաճառասեղանների արտադրանի մասին է: Մեծ Բրիտանիայում, ինչպես նշել է ընկերությունը, արդեն վաճառվել է անցած տարվա վերջին մատակարարված ապրանքը։

«Անկախ փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառողների համար ռիսկը շատ փոքր է»,- BBC-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Coca-Cola-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում սպառողներից ոչ մի բողոք չի ստացել և այդ կապակցությամբ կշարունակի համագործակցել երկրի իշխանությունների հետ: Քլորատի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է բացասաբար ազդել առողջության վրա և հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների, հատկապես երեխաների և նորածինների մոտ: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) սննդաբան Քարոն Գրազեթը BBC-ին ասել է. «Մենք պետք է մտածենք, թե արդյոք մենք ցանկանում ենք քիմիական նյութեր օգտագործել զովացուցիչ ըմպելիքներում, որոնք կիրառվում են հրավառության և ախտահանման արտադրության մեջ, որքան էլ որ դրանց քանակը փոքր լինի»:

Քլորատի բարձր պարունակությամբ սնունդ օգտագործելը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, լուծ և սահմանափակել թթվածինը կլանելու ունակությունը, ավելացրել է փորձագետը՝ վկայակոչելով քիմիական նյութի վերաբերյալ վերջին հետազոտությունները:

Ընկերության անանուն ներկայացուցչի խոսքով՝ քլորատի բարձր մակարդակը հայտնաբերվել է Բելգիայի Գենտ քաղաքում գտնվող ընկերության արտադրական ձեռնարկությունում պլանային թեստավորման ընթացքում: Չվաճառված արտադրանքի մեծ մասը հանվել է վաճառասեղաններից, իսկ ընկերությունը ներկայումս առգրավում է մնացած արտադրանքը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին