Ներքին 1 տարի առաջ - 21:07 27-01-2025

Մոնթեբելլոյի Ցեղասպանության հուշարձանը պատմական կոթողների շարքում ներառելու դիմում է ներկայացվել

Դիմում է ներկայացվել Մոնթեբելլոյի Ցեղասպանության հուշարձանը պատմական կոթողների շարքում ներառելու համար․

«Քալիֆորնիոյ Հայկական օրէնսդրական համախմբումը կը տեղեկացնէ, թէ իր անդամներէն 36-ին ստորագրութիւնը կրող նամակ մը յղուած է Նահանգային պատմական հարստութիւններու յանձնաժողովին՝ խնդրելով, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նուիրուած Մոնթեպոլլոյի յուշարձանը դրուի Քալիֆորնիոյ նահանգային կոթողներու ցանկին վրայ։

Նամակին մէջ կը շեշտուի, որ հայկական եկեղեցիի գմբեթը յիշեցնող եւ արդիական ոճով կառուցուած յուշարձանը 1968էն ի վեր դարձած է Հայոց Ցեղասպանութեան զոհերը ոգեկոչելու վայր մը՝ աւելցնելով, որ անիկա հանրային տարածքի մը վրայ կառուցուած՝ Հայոց Ցեղասպանութեան առաջին յուշարձանը կը հանդիսանայ։

Նամակը կարդալու համար այցելել կայքէջը։

Նշենք, որ Քալիֆորնիոյ Հայկական օրէնսդրական համախմբումի անդամներուն թիւը վերջերս հասած է 50ի եւ անոր նոր ղեկավար ընտրուած է Քալիֆորնիոյ խորհրդարանի անդամ Ճան Հայրապետեան»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից