Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 16:10 26-09-2022

2021 թ-ին Ադրբեջանը 1,2 մլրդ դոլար է ներդրել հայկական մշակութային կոթողների վերացման վրա․ Պողոսյան

Միայն անցած տարվա ընթացքում Ադրբեջանը մոտ 1,2 մլրդ դոլար ներդրել հայկական մշակութային կոթողների վերափոխան ու վերացման վրա։ 44-օրյայից հետո միայն 1500 մշակութային կոթող մնացել է ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրանցից 90-ն արդեն վերացվել կամ յուրացվել են, այդ թվում՝ վիքիպեդիանեում հոդվածներ են գրում։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Սուրբ Հակոբավանք վանական համալիրի վերականգնման նախագծում ներգրավված «Ռե Արմենիա» գործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։ «Նույն Հակոբավանքի մասին արդեն հոդվածներ են տարածվում, որ սա առհասարակ կապ չունի հայկական մշակույթի հետ, ինչն աբսուրդ է»։

Ըստ Պողոսյանի՝ մինչև կոթողի վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ այնտեղ նախ պեղումներ են իրականացվել, որոնց մասնակցել են նաև արտասահմանցի հնագետներ։

«Արվում է առավելագույնը՝ հնարավորինս պահպանելու համար դեռևս 7-րդ դարում կառուցված կոթողի նախնական տեսքը։ Դուք կարող եք գալ ու տեսել, թե ինչպես են միջնադարի կանոններով, կրաշաղախով շինարարություն անում ու այդ վանքը վերականգնում»։

Պողոսյանը նաև հայտնեց, որ համալիրի վերականգնման գործընթացը կիրականացվի առաջիկա 3 տարիներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի