Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:04 24-01-2025

Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն (տեսանյութ)

2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։ 400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ այս տարի ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։

Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրներից: B.F.T.H. Arena Awards-ն լուրջ հնարավորություն է առցանց խաղեր ստեղծողների, դիզայներների, սկսնակ և փորձառու մասնագետների համար: Շահած միջոցներն ուղղվում են հաղթող նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույնները ստացել են իրենց մրցանակները։

Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:

Հյուրերին անակնկալ ելույթով զարմացրել է 2000-ականների գերաստղ Անասթեյշան:

Մրցանակաբաշխությանը հանդես է եկել մեծ ճանաչում ունեցող DJ Martin Garrix-ը, որը գլխավորում է ամենամյա TOP 100 DJ ցանկը։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը