Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:13 23-01-2025

ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 22-ին այցելել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից հիմնված PMI Science (Փի Էմ Այ Սայնս) գիտահետազոտական կենտրոն, որը «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կենտրոնում իրականացվող նպատակային աշխատանքներն ու զարգացման ծրագրերն են նախարարին ներկայացրել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի պրոդուկտների և դրանց ստեղծման և զարգացման ընթացքի տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսսին և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մադոյանը։

«Կարևորելով PMI Science գիտահետազոտական կենտրոնի դերը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի համատեքստում՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է գիտահետազոտական (R&D) ուղղության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումները, որոնք արտահայտված են վերջերս ընդունված և 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի և գիտական ներգրավվածության գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և ենթակառուցվածքներին, հայկական ինժեներական գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի հետ համատեղ ընթացիկ գործունեությունը, տարվող աշխատանքներն ու հնարավորությունները:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Մաթեմատիկական գիտությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Նախարարին են ներկայացվել ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկվել են խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի մագիստրոսական և դոկտորական աստիճանների շահառուների, հրավիրված գիտնականների հետ էլ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ֆունդամենտալ և կիրառական գիտության զարգացման մեջ մասնավոր ընկերությունների դերի, իրականացվող աշխատանքների, այդ ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ։

«Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ կառավարության առաջնահերթություններին, նշել է, որ մեծ կարևորություն է տրվում գիտության զարգացմանը, որի առանցքում գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված գիտահեն, ինքնաբավ տնտեսության կառուցումն է, որում կարևորագույն դերակատարություն ունի նորարարությունը։ Այս համատեքստում՝ նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից գիտության ոլորտի զարգացման համար կատարվող ներդրումները։ Քննարկվել են Հայաստանում գիտության առաջընթացին ուղղված մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում ունեցած ավանդույթներին, նվաճումներին ու ձեռքբերումներին, դրանց շարունակականությանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկումներ ունենալ այս ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ այցի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նաև համալսարանի տարածքով, ծանոթացել PMI Science-ի աջակցությամբ կառուցվող գիտական այգուն և բարեկարգման աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

22:44 ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:02 Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո