Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:00 23-01-2025

Ավետիսը խելոք տղա է, կռիվ չէր հրահրի․ Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին

«Ավետիսին շատ լավ եմ ճանաչում, սովորել է Կոշի միջնակարգ դպրոցում, ընտանիքով բնակվում է Կոշ գյուղում։ Խելոք տղա է, շատ լավ երիտասարդ է, նա կռիվ չէր հրահրի»,-ասաց Կոշի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը:

Oragir.News-ի հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, թե ինչն է վեճի բռնկման պատճառը եղել, վերջինս ասաց․«Հստակ չգիտեմ, երևի ուրախությունն է եղել, երևի մի քիչ խմած են եղել, իրար չեն հասկացել»:

Հավելեց նաև, որ Ավետիսին երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ համայնքում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, կան վիրավորներ, որոնց մեջ է 18-ամյա զինակոչիկ Ավետիսը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի