Ներքին 1 տարի առաջ - 19:36 22-01-2025

4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին

Բազմիցս եմ ասել, որ ընդդիմությունը չի աշխատում, չի աշխատել, իր մեջ լուրջ հակասություններ ունի, ու խոսքս ամենևին Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան ակնհայտ հակասությունների մասին չէ, այլ հենց նույն Հայաստան դաշինքի ներսի մասին է և լրջության: Ուրեմն սկզբից գալիս էին, գնում էին պատվիրակությունների հետ, հետո բողոքում էին, որ ես իրենց չեմ ընդգրկում պատվիրակությունների կազմում, հետո էլի մեկ-երկու անգամ եկան, հետո նորից սկսեցին հրաժարվել, հետո աղմուկ-աղաղակ բարձրացրին, որ չեմ տանում օրինակ՝ Կանադա այցի, հետո գնում են, բողոքում են եթերով, որ իրենք երկու օրով էին ուզում գալ, չտարա:

Հիմա հրավիրում եմ պատգամավորներին, սկզբից այո են ասում, հետո՝ ոչ, ասեցի գրեք, թող գրավոր մերժեն, հետո մոտեցա խմբակցության ղեկավարին, Սեյրան Օհանյանին ասում եմ, եթե չեք գալու, ասեք այլևս թուղթ չկեղտոտեմ, իմանամ դիրքորոշում է, ասաց՝ ինձ գրեք: Գրել եմ, պատասխանել է, որ իմ դիրքորոշման պատճառով չեն գալիս այցի ինձ հետ: 4 տարի անց, պատկերացնո՞ւմ եք: Սա լո՞ւրջ է, ժողովուրդ, սա ազգային կուսակցության, կամ գեներալի, կամ քաղաքական գործչի պատասխան և գործելաո՞ճ է: Սա՞ է այն օրակարգը, որով իրենք եկել են իրանք դահլիճ: Կամ իմ դիրքորոշումն ի՞նչ կապ ունի իրենց աշխատանքի հետ, կամ բա դահլիճ ո՞նց են գալիս՝ իմ դիրքորոշմանը ծանոթ լինելով: Կներեք, բայց ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ չի եղել:

Հ.Գ. Ի դեպ նմանատիպ մի պատճառաբանությամբ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հրաժարվեց ինձ հետ հերթական նախատեսված հանդիպումից»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր