copy image url
Միտք Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:43 22-01-2025

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի՝ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով:

Ընդհանրապես, կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել Թրամփի վարչակազմի համար: Վերջիվերջո 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին: Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին։ Թրամփի երդմնակալության ողջ ընթացքը համեմված էր քրիստոնեական թեմատիկայով: Բացի «God Bless America» և «So Help Me God» ավանդական ձևակերպումներից, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորների աղոթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար: Իր երդմնակալության ելույթում Թրամփը տալիս էր այսպիսի ձևակերպումներ «I Was Saved by God», «We Will Not Forget Our God», «One Glorious Nation Under God», «People of Religion, Faith and Goodwill» և այլն:

Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնեաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին: Նա նաև խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:

Այս խոստումներից որոշներն արդեն իսկ կյանքի է կոչել:

Ի դեպ, շատ գրագետ և հաշվարկված այս հարցին մոտեցավ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալությունից մեկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) հայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ ձևավորելու համար: Դե, եթե Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պետք է անեն այլոք:

Հիմա գանք Հայաստան
Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգթոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը հաղթելու է և պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել: Սա ճակատագրական սխալ էր և «պլան Բ» բնականաբար չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ): Հատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակվել 2021թ. և պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրվի նրա պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկետով չեն նշանակում, գործում է 2+1 ավանդույթը և ընդհանրապես դեսպանի հետկանչի ժամկետի ընտրությունը քաղաքական որոշում է:

Հույսս կտրելով «դիվանագետներից» կարծում եմ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:

Ի դեպ, 1994թ., երբ Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը, կուսակցության և իշխանության հարաբերությունները ոչ պակաս լարված էին՝ քան այսօր: Սակայն, ի պատիվ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարյանի և Հայ Դատի (ANCA) գրասենյակի ղեկավարների, նրանք համագործակցության եզրեր գտնում էին հանուն Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասությունները: Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգթոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ»:

Ամենից շատ դիտված

10:10 Քաջարանի քաղաքապետին մեծ–մեծ խոսելու համար դանակահարել են․ խոսնակը հերքում է
11:00 Վալիդատորները խափանվել են․ երևանցիները վաղ առավոտից տրանսպորտից անվճար են օգտվում
18:29 Երևանում իրար են բախվել 7 մեքենա. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
07:40 Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. Ժողովուրդ
17:25 Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի Ախուրյանցի Անոն փոշմանել է
09:42 Գեղարքունիքում «Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռական բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com
12:06 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
22:14 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն․ shamshyan.com
14:13 Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել. shamshyan.com
18:15 Ինչպես Արարատին նետված մի քար. ԱԳՆ-ն չի նկատել Աննա Հակոբյանի վիրավորանքը

Ձեզ գուցե հետաքրքրի