Ներքին 1 տարի առաջ - 21:43 21-01-2025

«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդիսավոր կերպով բացել են ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության ուսումնական կենտրոն-արհեստանոց, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Կահույքագործության արհեստանոցում անազատության մեջ գտնվողները կահույքագործ-վարպետի մասնագիտական դասընթացների շնորհիվ լիովին տիրապետելու են արհեստին, հնարավորություն են ունենալու տեղում համապատասխան կահույք սարքելու:

Արհեստանոց-լսարանի գաղափարը մտահղացել և իրականացվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրականացվող «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրով: Այն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Խոսելով դատապարտյալների զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման անհրաժեշտությունից՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը շարունակական է լինելու: Անդրադառնալով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքին՝ նախարարը մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս մոտ ապագայում զբաղվածության բազմապրոֆիլ կենտրոններ ունենալու հույս է հայտնել: Նա նշել է, որ այդ կենտրոնները ազատությունից զրկված անձանց համար այնպիսի պայմաններ են ապահովում, որ ազատ կյանքում հնարավորություն է ընձեռվում գտնել աշխատանք և արժանապատիվ կյանք ունենալ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է վերասոցիալականացման ծրագրերի իրականացմանն ուղղված կամքի առկայության մասին։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, խոսելով Սևան քրեակատարողական հիմնարկում փայտամշակման ուսումնական կենտրոնի մասին՝ այն կոչել է մարդու իրավունքների վերականգնման և վերաինտեգրման սկզբունքներին ԵԽ հավատարմության մասին վկայող հերթական քայլ։ Նա շեշտել է, որ իրենց գործունեության և համագործակցության հիմքում իրական մարդիկ են, այս պարագայում՝ ազատությունից զրկված մարդիկ։ Նա հույս է հայտնել, որ մասնագիտական այս կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ նրանց վերափոխման հնարավորությանը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ուսուցման նման ծրագրերը կարող են էապես կրճատել կրկնահանցագործությունը, բարելավել հասարակական համերաշխությունը և նպաստել ավելի անվտանգ հասարակության կայացմանը։ Եզրափակելով նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը հպարտ է, որ աջակցել է փայտագործական այս կենտրոնի ստեղծմանը, որը ներառում է նաև ժամանակակից մեքենաներ, սարքավորումներ։

Ծրագրի վերաբերյալ խոսել են ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը:

Տեղեկացնենք, որ 2022 թվականից սկսած՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում իրականացվում է կահույքագործության հմտություններ դասընթացը, որին մինչև 2024 թվականը մասնակցել է 60 անձ։

Դասընթացներն իրակացվում էին «Սևան» ՔԿՀ-ի կողմից տրամադրաված տարածքում, որը հագեցած չէր համապատասխան սարքավորումներով: 2024 թվականի ընթացքում Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ վերանորոգվել է «Սևան» ՔԿՀ-ում գտնվող մոտ 190 քմ տարածք, ինչպես նաև ձեռք են բերվել նոր հաստոցներ և սարքավորումներ։
Այս ծրագիրն իրականացվել է Հայաստանի համար Եվրոպայի Խորհրդի գործողությունների 2021-2026թթ-ի ծրագրի շրջանակում՝ ուղղված ընդհանուր բարեփոխումներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև