Ներքին 1 տարի առաջ - 18:15 21-01-2025

Քանի որ Ալեն Սիմոնյանը հերթական սուտ հայտարարություններն է արել, հարկ եմ համարում նորից հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ ընկերներ և գործընկերներ

Քանի որ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցների ժամանակ նորից իրեն բնորոշ ոճով իմ մասին հերթական սուտ և մանիպուլյատիվ հայտարարություններն է արել, հարկ եմ համարում նորից համառոտ հիշեցնել՝ ինչ է, իրականում, տեղի ունեցել իմ և ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող այդ տղայի միջև՝ ներկայացնելով բուն միջադեպի հատվածը միայն։

Ուրեմն, երբ նա ինձ գովեց, թե՝ «լուրջ, կայացած լրագրող ես, ինչի՞ քո սեփական լրատվամիջոցը չես բացում», ես էլ կատակով ասացի, թե՝ «ես ՀԺ-ի խմբագրի տաղանդը չունեմ, որ էստեղից-էնտեղից կարողանամ փող հայթայթել, որ լրատվամիջոց պահեմ», Ալենն էստեղ բորբոքվեց ու հարձակավեց, վրաս, թե՝ «Էդ ո՞նց ես խոսում երկրի վարչապետի մասին»:

Երբ ես ասացի, թե՝ «ձեր վարչապետին ո՞վ բան ասաց, ես ՀԺ-ի խմբագրի մասին էի խոսում», Ալենն այստեղ, չգիտես ինչու, սկսեց հիշել իր նախկին ընկերներից մեկին՝ իմ միջոցով փորձելով վիրավորանքներ փոխանցել նրան․
-Լսի, ուրեմն, կգնաս էդ համբալին կասես՝ Արթուրին, որ․․․
-Մի րոպե, Էդ ո՞ւմ ես ասում համբալ, Արթուրն ո՞վ ա, Վանեցյա՞ն։ Քո նախկին ընկերո՞ջն ես ասում համբալ։
-Հա, կգնաս էդ համբալին կասես․․․
-Հենց հիմա զանգեմ՝ իրեն ասա էդքանը, եթե կարող ես, եթե չէ, համբալը դու ես, բան ունես ասելու, գնա դեմը կանգնի ասա, ինձ խի՞ ես ասում։
Էստեղ Ալենը, տեսնելով, որ էլ ճար չկա՝ պատի է հանդիպել, որոշեց ինձ փողոցային բառապաշարով վիրավորել՝ ասելով․ «Դե, սիկտիր էղի ստեղից»։
Ես էլ նրան համարժեք հակադարձեցի․«Սիկտիր կլնես դու հեսա»:

Հետո նա, որ էդ պահին արդեն շրջվել էր, որ գնար, նորից կտրուկ ետ դարձավ ու քայլեց դեպի ինձ, ես էլ գնացի նրան ըտնդառաջ, որ տեսնեմ՝ ինչ է ասում, էդ պահին իր թիկնապահներից մեկը բռնեց թևերս՝ փաստացի խոչընդոտելով իմ ազատ տեղաշարժը, ու իմ՝ թևերս բռնած վիճակում, Ալենը նորից ասաց համբալ, ես էլ նորից ասացի՝ համբալը դու ես։ Ալենը, ի զարմանս ինձ, թիկնապահին ասաց, որ թողնի թևերս, նա թողեց, Ալենն էլ նորից բորբոքված ինձ ասաց՝ «դե, հիմա, սիկտիր եղի ստեղից», ես էլ նորից իրեն ասացի՝ սիկտիր կլինես դու։ Իմ պատասխանը նա լսեց ու ինչ-որ բաներ իմ հետևից հոխորտալով հեռացավ։ Ես նրա վերջին խոսքերն այլևս չլսեցի, քանի որ նա հեռացել էր արդեն, ես էլ մտնում էի բոիֆետ, և լսելի չէին նրա հոխորտանքները բառացի։
Ինչ վերաբերում է թևերս ոլորելուն, որը Ալենը իբրև թե հերքում է՝ ինձ հղում անելով, ապա նշեմ, որ Ալենի թիկնապահները, ինչպես նշեցի, իսկապես բռնել էին իմ թևերից, ու հետո թողել, որին ես շատ կարևորություն չտվեցի, որովհետև ինձ համար էականը նրա պահվածքն էր, որն իսկապես ամոթալի է ԱԺ նախագահի կարգավիճակ ունեցող մարդու համար։ Հետևաբար, հիմա դրա անունը կդնեն ոլորել, բռնել, թե մեկ այլ բան՝ էական չէ։ Թող բառերից չկառչի։

Գործընկերներիս կխնդրեմ, որ եթե այլ առիթ կլինի Ալենին ինձ հետ կապված միջադեպի մասով հարցեր ուղղելու, թող ուղիղ հարցնեն՝ դու Վահե Մակարյանին ասե՞լ ես «սիկտիր եղի» կամ համբալ բառը օգտագործե՞լ ես, թե՞ ոչ։ Այո, կամ ոչ, այսքանը։

Մնացածը, թե ես իբր վիրավորել եմ նրան, հայհոյել կամ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել՝ սուտ են և զրպարտանք։ Ես էլ հո ԲԴԽ անդամի՝ ՔՊ-ական թեկնածո՞ւ չեմ, որ աջ ու ձախ հայհոյեմ։
Այսքանը, բոլորին լավ տրամադրություն եմ մաղթում։ Դուխով )))

#Աղջիկներ_ջան
#Չմոռանաք_սքրին_անել
#Եվ_ուղարկել
#Բայց_մի_քիչ_սպասեք
#Սպալներն_ուղղեմ_նոր»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո