Արտաքին 1 տարի առաջ - 17:44 21-01-2025

ԱՄՆ առաջին տիկնոջ ոճը նախագահի երդմնակալության ժամանակ

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի՝ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կրած գլխարկը քննարկման առարկա է դարձել։

Առաջին տիկինը երդմնակալությանը ներկայացել է մուգ կապույտ հագուստով և լայնեզր գլխարկով։ Լրագրողներն արդեն հասցրել են մեմեր ստեղծել և կերպարը համեմատել ռուսական մուլտֆիլմից Շապոկլյակի կերպարի հետ։

Նման հագուստ կրում են, օրինակ, բրիտանական արքայական ընտանիքի անդամները պաշտոնական միջոցառումների կամ երեկույթների ժամանակ։

Մելանիա Թրամփը 2017-2021 թվականներին առաջին տիկնոջ պաշտոնում իր առաջին շրջագայությունից ի վեր ցուցադրել է առանձնահատուկ հմայք և ոճ։ Աշխարհին ցնցեց նրա կերպարը 2017 թվականին. նա կրում էր Ralph Lauren բրենդի կապույտ գույնի կոստյում, որը հիշեցնում էր Ջեքի Քենեդիի խորհրդանշական կոստյումները: Այս հագուստը ոչ միայն նուրբ էր, ռոմանտիկ, այլև ուղերձ, որ նա նախագահի կինն է։ Նա հստակ հասկանում է իր տեղն ու դերը։

Ընդհանրապես, նախագահների կանանց հագուստից շատ բան կարելի է հասկանալ՝ և՛ հենց տիկնոջ կերպարի, և՛ այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ ունի զույգը։

Ժակլին Քենեդի Օնասիսը կրում էր գլխարկներ և կոստյումներ պաստելային գույներով, մինչդեռ Միշել Օբաման ընդգծում էր իր ներգրավվածությունը հասարակության կյանքում՝ կրելով առօրյա հագուստ։

Մելանիա Թրամփի ներկայիս ոճն ավելի հղկված է և վառ։ Ըստ երևույթին՝ նրա մոդելային անցյալը դեռևս ազդեցություն ունի․ նա նախընտրում է նորաձևության էլիտար տների մոդելներ՝ Dolce&Gabbana, Dior, Versace։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից