Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:58 18-08-2025

Նիկոլի և իր մերձավորների ավտոշաՌասյուների վարելու ոճը չի փոխվել. պարբերաբար իմանում ենք նոր միջադեպերի մասին. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Լրատվականները գրում են, որ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով մեղադրյալը դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման։ Այս վերնագրերից քչերն են հասկանում, որ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

Ինչ է պետք իմանալ այս վճռի մասին.
Նախ՝ դատախազը պահանջում էր 2 տարի 6 ամիս ազատազրկում, դատավորը տվեց 1 տարի 6 ամիս։
Երկրորդը՝ մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը։ Վերաքննիչ, իսկ հետո նաև վճռաբեկ դատարաններով անցնելը կարող է ամիսներ տևել։

Ավելին՝ եթե գործը նորից հետ ուղարկվի առաջին ատյանի դատարան, ապա, ինչպես հուշեցին իրավաբանները, դա կարող է մինչև 2 տարի տևել։ Բացի այդ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգություն ունի, որ դատավճռի բողոքարկման փուլերում պատիժը կարող են մեղմել։

Ինչ է պետք իմանալ ընդհանրապես գործից.
Նիկոլական քարոզչամեքենան 3 տարի է մի քանի թեզ է առաջ մղում, դրանցից մեկը, որ կատարվածը դժբախտ պատահար էր։

Դա այդպես չէ. եթե դու ամեն օր գժավարի երթևեկում ես, ապա նման ողբերգություններն անխուսափելի էին, զուտ ժամանակի հարց էր, թե երբ կլինի։ Ու ցավոք, նման ողբերգության կրկնությունից ոչ ոք երաշխավորված չէ։ Մինչ Սոնայի և իր երեխայի զոհվելն էլ, դրանից հետո էլ բազում այլ միջադեպեր են եղել կապված Նիկոլի, Աննա Հակոբյանի, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի ավտոշարասյուների և ծառայողական մեքենաների հետ, այդ թվում՝ ծանր վիրավորներով։

Երկրորդ թեզը, թե Սոնան, իբր, կամակորություն է արել, կարգավորող ոստիկանին չի լսել և այլ հիմարություններ... Չկա նման բան, ավելին՝ հետմահու քրգործ էր հարուցվել նաև Սոնայի դեմ, բայց այն կարճվել է։

Վարորդին դեմ տալով՝ շարասյան ղեկավարները խուսափում են պատասխանատվությունից, թեպետ շարժման արագությունը, վարորդի կանգնել-չկանգնելը որոշում են հենց նրանք։ Չնայած տուժող կողմի անընդհատ փորձերին, ղեկավարների դեմ քրգործ չի հարուցվում։

«Կորել են» շարասյան ավտոմեքենաների միջև ռադիոկապի ձայնագրությունները, որոնք պարտադիր արվում են և որոնք կարող էին բացահայտել, թե ով էր տալիս հրամանները (չի բացառվում, որ Նիկոլն անձամբ է չկանգնելու հրաման տվել)։ Այդ «կորստի» համար էլ ոչ ոք չի պատժվել։

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Նիկոլի և իր մերձավորների ավտոշաՌասյուների վարելու ոճը չի փոխվել։ Պարբերաբար իմանում ենք նոր միջադեպերի մասին (և քանի-քանիսի մասին էլ չենք իմանում)։ Զուտ ժամանակի հարց է նմանատիպ կամ նույնիսկ ավելի ահավոր նոր ողբերգության լինելը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի