Սպորտ 1 տարի առաջ - 13:20 21-01-2025

Հայկական ֆուտբոլի լեգենդը, հավերժ երիտասարդ Հենոն․ Մխիթարյանը 36 տարեկան է

Այսօր՝ հունվարի 21-ին, իր ծննդյան 36-րդ տարեդարձն է նշում հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ֆուտբոլային բարձր ինտելեկտով օժտված Մխիթարյանը համաշխարհային ֆուտբոլի աստղերից է, ով ոսկե տառերով է գրել իր անունը։ «Փյունիկի» սանը Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվելուց հետո աչքի ընկավ և համալրեց ուկրաինական ֆուտբոլի հսկայի՝ «Շախտյորի» շարքերը, ուր փայլուն ելույթներից հետո գնաց գրավելու Եվրոպան։ Դորտմունդի «Բորուսիայի» ոսկե կազմի անփոխարինելիներից էր Հենոն, ով մինչև այժմ սիրված է «մեղուների» երկրպագուների կողմից։ Դե իսկ դորտմունդյան շրջանից հետո հայ ֆուտբոլիստը գնաց երազանքների ամենաբարձր կետի հետևից՝ «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող, այնուհետև կարճ ճանապարհորդություն Լոնդոն՝ «Արսենալ»։ Այնուհետև Մխիթարյանը ֆուտբոլային ուղղություն վերցրեց դեպի Իտալիա․ ճանապարհները տարան Հռոմ՝ «Ռոմա», որի հետ դարձավ արդեն Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։ «Ռոմայից» Մխիթարյանը քայլ առաջ կատարեց «Ինտեր»․ այստեղ արդեն ֆուտբոլային հասուն տարիքում Հենրիխն ապրում է «երկրորդ երիտասարդություն»․ նա Իտալիայի չեմպիոն է, գավաթակիր, միայն թե ափսոս, որ Չեմպիոնների լիգայի գավաթը չստացվեց գլխավերևում պահել, ինչին մեր հայրենակիցը շատ-շատ մոտ էր։

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ ազգային թիմի նախկին ավագը 95 խաղերում 32 գոլ է խփել։

Oragir.News-ը միանում է շնորհավորանքներին՝ Հենրիխին մաղթելով նորանոր հաջողություններ իր ֆենոմենալ կարիերայում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե