Ներքին 1 տարի առաջ - 12:13 18-01-2025

Տեսնես՝ Աստված ինչ է ուզում մեզ ասել, երբ մի կողմից Վարդանի նման մտքեր ծնող է ուղարկում մեր ազգին, մյուս կողմից՝ տանում

Տիգրան Բալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամալյան Վարդան Դավիթի։

Զոհվել է Շուշիի մարտերում 2020 թվականին։

Ապրել է կարճ կյանք, բայց այնքան խորը և բովանդակալից, որ բազում ողջ ու երկար, բայց փուջ ապրողներ նույնիսկ չեն կարող ենթադրել, որ նման խորություն կարող է լինել։

Տեսնես՝ Աստված ինչ է ուզում մեզ ասել, երբ մի կողմից Վարդանի նման մտքեր ծնող է ուղարկում մեր ազգին, մյուս կողմից՝ տանում։ Երևի ցույց է տալիս մեր ապագա տեսակը, բայց ասում է, որ դեռ արժանի չենք, դեռ պետք է աճենք։

Խնդրում եմ լսեք Վարդանի մտքերը, և վստահ եմ, որ կհամաձայնվեք ասածիս հետ։

Վարդան ջան, չեմ ասում՝ Լույս դառնաս, քանի որ երևում է, որ դու Լույսի մի կտոր ես, որ եկար մեզ մի քիչ լուսավորեցիր, տեսակ թելադրեցիր ու վերադարձար՝ միաձուլվելով քո Մեծ Մայր Լույսին՝ քո բազում ընկերների հետ միասին, որոնցից երկուսի անունը ևս ուզում եմ նշել՝ Արեն Մեհրաբյան, Մենուա Հովհաննիսյան, և էլի բազում Լուսավոր անուններ...»

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի