Ներքին 1 տարի առաջ - 18:09 17-01-2025

Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ։

Գրիգոր Մկրտչյանի կենսագրությունը
Ծնվել է 1978թ. հուլիսի 20-ին Երևանում:

Կրթություն
1995-2000թթ՝ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց

Աշխատանքային գործունեություն
10․01․2025թ.-ից մինչ օրս՝ ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ
29․03․2023թ․- 01․11․2024թ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ (գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող)
23․07․2020թ․- 29․03․2023թ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ
08.01․2020թ․- 23․07․2020թ.` ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության օպերատիվ գործունեության վերահսկման բաժնի պետ
29.03.2016թ․- 08.01․2020թ․` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ
25.12.2008թ․- 29.03.2016թ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության 3-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր
06.12.2007թ․- 25.12.2008թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով ավագ օպերլիազոր
23.02.2005թ․- 06.12.2007թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր
27.07.2004թ․- 23.02.2005թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
27.09.2000թ․- 27.07.2004թ.` Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Քանաքեռ-Զեյթունի ներքին գործերի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի միլիցիայի տեղամասային տեսուչ
19․09․1995թ․- 27․09․2000թ․՝ ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի ունկնդիր:

Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ Նախագահի 2022թ․ հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:

Այլ տեղեկություններ
Տիրապետում է ռուսերեն լեզվին

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան