Ներքին 3 ամիս առաջ - 19:47 16-04-2026

Տիգրան Մկրտչյանը և Հունաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան–Հունաստան հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման ուղղություններին։Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Հունաստան կատարած բարձր մակարդակի պաշտոնական այցերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշված տարածաշրջանային փոխկապակցվածության նախաձեռնությունները, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը՝ որպես տարածաշրջանային տնտեսական կապերի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման կարևոր գործոն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը