Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 17-01-2025

Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր, նախօրեին էլ հրաժարականի դիմում ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը։

Գաբրիելյանը երկար տարիներ է դատական համակարգում, դատավոր է 2009-ից։ Համակարգում խոսում են, որ հնաբնակ Գաբրիելյանի հրաժարականը ոչ պատահական է եղել, ոչ էլ «անմեղ» առիթով։ «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ իշխանությունները նրա սեղանին են դրել Կոռուպցիոն բնույթի գործ, որում ինքն էլ է ներգրավված եղել։ Դատական համակարգի մեր աղբյուրն ասում է. Գաբրիելյանին ասել են՝ սուսուփուս դիմումդ գրի, գնա, ինչն էլ նա կատարել է։

Ինչ վերաբերում է Արգիշտի Ղազարյանի հրաժարականին, ապա այստեղ համակարգի «կառավարման» հարցն է եղել պատճառը։ Մեր նույն աղբյուրը փոխանցում է՝ Վարչական դատարանի նախագահ Ղազարյանը չի կարողացել դատավորներին «բռի մեջ» հավաքել, վերջիններս չեն կատարել վերեւից իջեցված հրամանները, չեն ենթարկվել ոչ իրեն, ոչ ԲԴԽ-ին, իսկ վերջինս վարչականի դատավորների վրա ազդեցությունն ապահովում է հենց դատարանի նախագահի միջոցով` իրականացնելով իշխանությունների հրահանգները։

Նրան էլ են առաջարկել՝ ինքնակամ դիմում գրի, ինչին Ղազարյանը համաձայնվել է, սակայն պայման է առաջ քաշել՝ գնում է նախահագի պաշտոնից, սակայն մնում է որպես դատավոր: Այդ պայմանը դատական իշխանությունն ընդունել է։

Մենք կապ հաստատեցինք Ավագ Գաբրիելյանի հետ` նրա հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, նա ասաց, որ պատճառների մասին չի ուզում խոսել․ «Ինչ-որ կա պաշտոնական՝ այդքանը»։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի գործին առնչվելուն նշեց․ «Ես նման տեղեկության չեմ տիրապետում»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան