Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:21 15-01-2025

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարժանքների ընթացքում «զինծառայողները կկատարեն տարբեր մարտական առաջադրանքներ բնակեցված վայրերում՝ ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում»։

Մասնակիցների թվի, կիրառվող զինտեխնիկայի մասին չի հաղորդվում։