Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 20-01-2022

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը հունվարի 21-ին կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ, ISNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ Մոստաֆա Թաջոլդինը։ Նրա խոսքերը մեջբերում է Times of Israel պարբերականը:

Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և կլինեն երրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները երեք երկրների մասնակցությամբ։ Նախորդ զորավարժությունը տեղի է ունեցել անցյալ տարվա փետրվարին։

Հաղորդվում է, որ համատեղ զորավարժությունների նախապատրաստումը սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան