Արտաքին 1 տարի առաջ - 19:44 15-01-2025

Ինչպես մտել ենք, այնպես էլ կարող ենք դուրս գալ․ ԵԱՏՄ-ն պատժարան չէ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այս մասին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել։

«Եվրաքվեի» նպատակները ավելի պարզ հասկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց հանրաքվեի նախաձեռնողներից մեկի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում «Եվրաքվե»ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց․ «ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված խոսույթները մտավարժանքներ են ուղղակի, ինչ ասես կարող են խոսել այդ մասին, բայց արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք դադարեցնել մեր տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Այս պահի դրությամբ մենք ԵՄ-ին չենք անդամակցում,սա գործընթացի մեկնարկի հռչակումն է։ Ինչպես մտել ենք ԵԱՏՄ, կարող ենք այդպես էլ դուրս գալ, դա մեր ինքնիշխան որոշումն է, ԵԱՏՄ-ն պատժարան չէ։ Մենք չենք պատրաստվում հարաբերությունները դադարեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ և նաև պատրաստվում ենք ձեռք բերել տնտեսական կապեր ԵՄ-ի անդամ պետությունների հետ՝ դիվերսիֆիկացնելով մեր տնտեսությունը։ Դա ազգային անվտանգության կարևոր բաղադրատարր է»։

Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական ռիսկերը հաշվարկելու համար Oragir.News-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Պարսյանը նշեց․ «Նախ սկսենք նրանից, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել երկու տնտեսական ինտերգրման անդամ, օրինակ՝ ԵՄ և ԵԱՏՄ։ Հակառակ դեպքում կստացվի, որ ապրանքները մի տնտեսական միավորումից կգան Հայաստան, այստեղից էլ կտեղափոխվեն երկրորդ տնտեսական միություն, ինչի արդյունքում կտուժեն 2 տնտեսական միությունն էլ։ Յուրաքանչյու երկիր կարող է միայն որոշակի առումներով համագործակցել այլ տնտեսական միավորումների հետ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ չափերի են հասնում ՀՀ և ԵԱՏՄ երկրների հարաբերությունները, 2024 թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 28,2 միլիարդ դրամ, որից 40,2% բաժին է ընկել ԵԱՏՄ-ին՝ հիմնականում ՌԴ-ին»:

Իր հերթին Արմեն Մանվելյանը սակագների մասին խոսելիս նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում 90-ականները կլինեն թեթև ժամանակներ։ ՀՀ-ն գազ է ներկրում 165 դոլարով, նույնը եվրոպական շուկայում՝ 500-550 դոլար է։ Համեմատության համար նշենք, որ Թուրքիան Ադրբեջանից գազ գնում է 250 դոլարով։ Միայն գազի խնդիրը չէ արդեն նաև բենզինի ներկրման հետ խնդիրներ կլինեն, ատոմակայանի հետ աշխատանքների հետ խնդիրներ կլինեն։ Օրինակ՝ ուրանը շատ ցածր գներով ենք ներմուծում, բայց նաև կզրկվենք դրանից։

Այսպիսով, չնայած Զեյնալյանը նշեց, որ մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այնուամենայնիվ չենք էլ կարող մաս կազմել նման երկու խոշորագույն տնտեսական միությունների, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը, ոչ միայն կլինի վտանգավոր տնտեսության համար, այլ նաև կբերի տնտեսական կոլապսի։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին