Ներքին 1 տարի առաջ - 18:54 15-01-2025

Ինչ արձագանք է գտել ՀՀ-ԱՄՆ գործընկերության կանոնադրության ստորագրումը Իրանում

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան-Միացյալ Նահանգներ «Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության» ստորագրումը լայն արձագանք է գտել նաև Իրանում։ Նրանք առանց գնահատանքի և զուսպ կերպով ներկայացրել են լուրը. սոցիալական ցանցերում առայժմ հանդիպել եմ յոթ արձագանքի։

Հիշեցնեմ, որ իրանցիների գեթ մի հատվածը ցանկանում է ԱՄՆ-ի հետ իրենց լարված հարաբերությունները կարգավորել և չի բացառվում, որ բարի նախանձով են վերաբերվում Հայաստանին։ ԻԻՀ-Ի նախագահ պրն Փեզեշքյանը ևս երեկ Մոսկվա մեկնելու նախօրյակին, Թեհրանում հյուրընկալել է ամերիկյան NBC հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Լեսթեր Հոլթին (Lester Holt) և նրան հարցազրույց է տվել։ Նա հայտնել է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ «Արժանավայել բանակցություն վարել»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան