Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:24 03-07-2021

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին TASS-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն », - ասել է նա:

Ըստ նրա ՝ հակամարտության սրացում չկա: «Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման ուղղությամբ՝ բոլոր վիճահարույց հարցերը, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ »,- նշել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան կոչից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակում, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, ունեցել ենք ընդհանուր քննարկում Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդում»,- ասել է նա:

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ն անընդհատ վերահսկում է իրավիճակը Հայաստանի հարավում: Կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում ՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սրվել է մայիսի 12-ից սկսած, այն բանից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի ուղղություններով հատել են Հայաստանի սահմանը և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, պնդելով, թե, իբր, գտնվում են իրենց տարածքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է