Ներքին 1 տարի առաջ - 12:15 15-01-2025

Հաջորդ պատգամավորը․ ԱԺ-ում ո՞վ կփոխարինի Մհեր Սահակյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17։30-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից։

Մհեր Սահակյանի մահվանից հետո նրա պատգամավորական մանդատը պետք է հասնի «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին։ Քաղաքական ուժի ցուցակից վերջին մանդատ ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ցուցակի հաջորդ թեկնածուն Արմինե Խերանյանն է, այնուհետև նրան հաջորդում են Հայկ Խալաթյանը և Պետրոս Մեղրյանը։

Արմինե Խերանյանը ՀՅԴ անդամ է, աշխատում է «Քվանտ» վարժարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Հայկ Խալաթյանը քաղաքագետ է։ Վերջինս «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով, որը 2022-ի նոյեմբերից դադարեցրել է իր խորհրդարանական գործունեությունը։

Պետրոս Մեղրյանը նույնպես դաշնակցական է, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ։ Նա Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։

Oragir.News-ը փորձեց այս թեկնածուներից ճշտել՝ վերջիններս պատրաստվո՞ւմ են վերցնել իրենց պատգամավորական մանդատները, թե՞ ոչ, սակայն մեզ չհաջողվեց նրանց հետ կապ հաստատել։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան