Ներքին 1 տարի առաջ - 18:39 14-01-2025

Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Արթուր Պողոսյան

Դուք 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, 2022-2024թթ. եղել եք ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-2022 թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, այսինքն պետք է, որ տեղյակ լինեք 2019թ. դեկտեմբերի 25-ին իմ դիմումի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի դատավարության անջատված մասի վերաբացված գործի ընթացքից թե՛ ԱԱԾ-ում, թե՛ 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում:

Ի՞նչ է արել Ձեր կառույցը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է՝ ոչի՛նչ, որովհետև այսօր նույնպես վտանգված եմ տեսնում մեր պետության անվտանգությունը և դրա սկիզբը դրվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին:

2024թ նոյեմբերի 11-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետին և նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ այս պատասխանը:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ պարոն Լևոն Թաթոսյան, կբարեհաճե՞ք պատասխանել՝ քննարկե՞լ եք արդյոք իմ դիմումը և ե՞րբ եք ՀՀ դատախազությանը զեկուցելու Ձեզ տրված հանձնարարականի ընթացքի մասին:

Հետաքրքիր է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը հետևու՞մ է իր տված գրավոր հանձնարարականներին ու ինչպե՞ս է հետևում: Ես, որպես դիմումատու ՀՀ քաղաքացի, փաստում եմ, որ չի հետևում, քանի որ ՀՀ Օրենքով քաղաքացու դիմումին պետք է պատասխանվի 1 ամսվա ընթացքում:
Սպասում եմ...»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան