Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:42 14-01-2025

Անահիտ Ավանեսյանը՝ ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների վերահսկողության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանել է Երևանի տարբեր հատվածներում ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների՝ բարձիթողի վիճակում գտնվող վերահսկողության վերաբերյալ հարցին:

«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ կենտրոնը դիմում է, բայց չի ստանում, որովհետև չի համապատասխանում պահանջներին: Բայց այլ տեղում ունենք անելիքներ, որոնք մեկնարկել են ու առաջիկայում կամփոփենք: Մենք փոխեցինք օրենքն ու այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ: Հաջորդը՝ լիցենզավորման կանոնների վերանայումն է բոլոր ոլորտներում՝ թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական: Պահանջները խստացվելու են»,- ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ խնդիրներ հայտնաբերվելու դեպքում լիցենզիաները կասեցվում են:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել