Արտաքին 1 տարի առաջ - 20:03 13-01-2025

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ոչ ոքի թույլ չի տրվի երկրում հեղափոխություն կազմակերպել։

«Հանգիստ միջավայրում յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, բայց երբ բռնության ես դիմում, երկրում հեղափոխություն, հեղաշրջում կազմակերպելու ցանկություն կա, դա չի ստացվի, ընկերներ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կալաձեն։

Կալաձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» հաղթել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Նա ընդդիմությանը կոչ է արել ընդունել պարտությունը։ «Կա պետականություն, և հեղափոխություն չի լինի: Կան ընտրություններ, և իշխանությունը փոխվում է նրանց օգնությամբ: Դուք պարտվել եք ընտրություններում։ Ձեզ հաղթել է վրացի ժողովուրդը։ 1. 200 հազար մարդ պաշտպանել է խաղաղությունը և ասել է ոչ ֆաշիզմին»,- հավելել է Թբիլիսիի քաղաքապետը:

Քաղաքական գործիչը ընդդիմությանը հիշեցրել է, որ նրա ներկայացուցիչները նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, և նրանք պետք է ենթարկվեն հանրապետության օրենքներին, հակառակ դեպքում համապատասխան կառույցները միշտ արձագանքելու են նրանց գործողություններին։

Վրաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի