Ներքին 1 տարի առաջ - 21:37 12-01-2025

Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին

Հունվարի 12-ին Սիսիան համայնքից Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին։

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից՝ նշելով, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը Սյունիքում մեկնարկել է հունվարի 8-ին, երբ Գորիսից ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին առաջին հավաքի մասնակիցները։

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին այսօր ողջունել է մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, բարի երթ մաղթել զորակոչիկներին։

Նա մասնավորապես նշել է․

«Եթե նախկինում մենք նախորդ սերնդի հերոսական ուղին էինք ներկայացնում ու օրինակ բերում մեր զորակոչիկներին, այժմ նրանց համար հենց իրենց սերնդակիցների, իրենց կողքին ապրողների, ավագ ընկերների կողմից հայոց պետականության համար գոյապայքարում կատարած հերոսություններն են ոգեշնչման աղբյուր ու օրինակ։

Սիրելի՛ նորակոչիկներ, հիշեք, որ պարտք ունեք նրանց առջև ու պարտավոր եք ձեր նվիրված ծառայությամբ հզորացնել մեր բանակը, ապահովել այստեղ ձեր հարազատների խաղաղ կյանքը։ Չվհատվե՛ք դժվարություններից, եղե՛ք կամքով արի, հոգով ուժեղ, եղե՛ք կարգապահ ու պատասխանատու։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու մարզային իշխանության ներկայացուցիչների անունից բոլորիդ ցանկանում եմ անվտանգ ու ապահով ծառայություն, ամենակարևորը՝ խաղաղություն մեր երկրին, ձեզ այստեղ սպասողներին՝ համբերատարություն ու լավատեսություն։

Բարի՛ ծառայություն ամենքիդ»։

Բանակ մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել նաև համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, այլ հյուրեր, ծնողներն ու հարազատները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի