Ներքին 1 տարի առաջ - 13:11 12-01-2025

Ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալ․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ մտահոգիչ բան ասեմ ձեզ։ Այս տեսանյութը, որը ակնհայտ ԱԲ-ով է սարքած, ծերից ծեր, մի փոքր ուշադրություն դարձնողը, մասնագետ չլինելով, դա կհասկանա, - ունի աննկարագրելի քանակի տարածում։ Ընդ որում, սա հայկական ընկերության էջից է, այսինքն, հայերով են տարածում։ Սա դեռ ինչ-որ դրական բանի համար է ստեղծված, մեջը վատ բան չկա։ Բայց շատ ցցուն ցուցանիշ է, թե որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությունը։ Իսկ այս գործիքները արդեն շուտվանից օգտագործում են համ շարքային հանցագործները, համ մեր ոչ քչաքանակ թշնամիները։ Պարզապես ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից