Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:19 10-01-2025

Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«Տարվա առաջին համապետական challenge-ը․

«Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, քանի որ դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահ մարմինները:

Մինչ գործը կհասնի իրավապահ մարմիններին, կարծում եմ, որ պարտադիր կերպով այդ հայտարարությունների հակասահմանադրական ու հակաօրինական բնույթին ու բովանդակությանը պետք է անդրադառնան երկու իրավաբաններ՝ Եղիշե Կիրակոսյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ովքեր Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Էլ ով, եթե ոչ այս երկուսը, ովքեր առնչություն ունեն Սահմանադրության ու սահմանադրականության հետ, զբաղվում են Հայոց ցեղասպանության թեմայով, պետք է հրապարակայնորեն հանդես գան ու հստակ պատասխան տան հետևյալ երկու հարցադրումներին`

1. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը չի հակասում ՀՀ գործող սահմանադրությանը և 1990 թ. Անկախության հռչակագրին
2. Արդյո՞ք նման բովանդակությամբ հայտարարությունները պետական պաշտոնյայի կողմից չի ենթադրում քրեական պատասխանատվություն

ՏԵՂԵԿԱՆՔ

Եղիշե Կիրակոսյանը մինչ 2018 թ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի օգնական և Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական:

Վլադիմիր Վարդանյանը 2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 2019 թ.-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սույն անձնավորությունները հանդիսանում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Երկուսին էլ մեղադրել եմ տարբեր քրեորեն պատժելի գործողություններում հանցակցության մեջ: Վլադիմիր Վարդանյանի դեպքում վիճակն ավելի ծանր է. նա և իր քավոր Արարատ Միրզոյանը կասկածվում են 2004 թ. ՀՑԹԻ-ի գրադարանից արժեքավոր գրքեր գողանալու մեջ: Այդ մասին ցուցմունք եմ տվել 2021 թ. Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի հետ առնչությամբ, որը, սակայն, մինչ օրս չի տեղափոխվում դատաքննության փուլ:

Ինչպես տեսնում եք, ոչ մի անձնավորված հարցադրում այստեղ չկա, ուստի հետևողականորեն պահանջելու եմ հանրային բաց հաշվետվություն՝ բոլոր մեղադրանքների հետ կապված»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան