Ներքին 3 տարի առաջ - 10:37 12-06-2023

Օշականի ընթերցողները կշարունակեն օգտվել միակ գրադարանից


Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցաված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար չի լինի հասանելի և կառաջացնի լրացուցիչ անհարմարություններ։

Բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։
Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև Աշտարակ համայնքի ավագանու նիստում։

Արդյունքում որոշում է կայացվել գրադարանը չտեղափոխել։ Ավելին, համայնքի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում` Օշականում, կնշանակվեն գրադարանավարներ, որոնք կապահովեն գրադարանների բնականոն աշխատանքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ