Ներքին 1 տարի առաջ - 21:18 09-01-2025

Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չգիտեմ էլ, արդյոք դու արժես գեթ այսքան ուշադրության, բայց մի քանի բան խեղդում է կոկորդս, որ չշպրտեմ քո երեսին.

- վիժվա՛ծք նազար, դու շատ ճիշտ ես պահում քեզ, որովհետև քեզ նման սողունները, որոնց համար մորեխի ցատկն անգամ թռիչք է, ի՞նչ կարող են հասկանալ արծվի ճախրանքից, որի տերերը Եռաբլուրում են. քո նմանը ո՞նց կարող է տարբերել իրական հերոսությունը քաղաքացու պարզագույն պատասխանատվությունից։

Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. մանկավարժները լավ գիտեն, որ որևէ առարկա չսերտած աշակերտն է միայն ատում այդ առարկան, այնպես որ քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը.

ԵՍ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՍՏԱՆԻՑ ԵՄ՝ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՄՈՒՇԻՑ ՈՒ ԱԼԱՇԿԵՐՏԻՑ։

Եվ իմ արմատներն ավելի հզոր են, քան այսօրվա սաղարթներս, բայց այդ արմատներով եմ ես սնում վաղվա սաղարթախիտ անտառս՝ իմ սաներին, որոնք ի չիք են դարձնելու քո բոլոր հակահայ ջանքերը:

Տեսե՞լ ես՝ հայկական գամփռի վրա հարձակված կատաղած շնագայլերի ոհմակն ինչպես է, մեկ քայլ անգամ չնահանջած, գափռից պոչները քաշած հեռանում. այ, այդպես պոչներդ քաշած չքվելու եք մեր Հայրենիքից, չկասկածես՝

ՆԱՀԱՆՋ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԱՐՑԱԽՆ ԷԼ Է ՀԵՏ ԳԱԼՈՒ, ՄԱՍԻՍՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ:

Սա Մենուայիս վերջին վերագծած քարտեզն է, և այն հիմա անհնարինության սահմաններում անգամ, իր անունը կրող դպրոցի տված կրթության ուղենիշն ու նպատակն է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու