Փաշինյանի հոգեբուժական դիագնոզը, առաջին նախագահի 80-ամյակը, «Եվրաքվե»-ի վավերացումը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 09-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Արևմտյան Հայաստանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկել է միևնույն հարթության մեջ, ընդ որում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից հարցազրույցից հետո։ «Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, նույն կերպ էլ չի կարող լինել Արևմտյան Հայաստան Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է»,- ասել է Փաշինյանը՝ «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ։ Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը համոզմունք է հայտնել, որ միայն հոգեբուժական դիագնոզ ունեցողը Արևմտյան Հայաստանը կնույնացնի «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ։

Այսօր լրանում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը: Տեր-Պետրոսյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ընտրվել է Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ 1996-ի վիճահարույց ընտրություններում ևս Տեր-Պետրոսյանը ընտրվել է նախագահ, իսկ 1998-ին հրաժարական տվել։ 2008 թվականին վերադարձել է քաղաքականություն, մասնակցել նախագահական ընտրություններին, ստացել ձայների 21.5 տոկոսը։

Բաքվից հետո Երևան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը, որին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Կողմերը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում